Կիրակի վաղ առավոտյան Թեհրանում սկսվել է Իրանի զոհված գերագույն առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեիի հոգեհանգստյան աղոթքը՝ հաղորդում է Tasnim-ը։ Ալի Խամենեիի և նրա ընտանիքի՝ նրա հետ միասին զոհված չորս անդամների համար աղոթքը անցկացվում է Թեհրանի Մեծ Մոսալլայում։ Սգո արարողությանը մասնակցում են միլիոնավոր մարդիկ։               
 

Հայաստանը դեպի Արևմուտք տանողների կանգառը Թուրքիան է

Հայաստանը դեպի Արևմուտք տանողների կանգառը Թուրքիան է
01.03.2024 | 17:00

Հարավային Կովկասում ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարը բաց տեքստով ասաց, որ տարածաշրջանում իրենց համար կա Թուրքիա, և գործում են Թուրքիայի տարածաշրջանային առաջնորդության համար:

Սա նորույթ չէ, սա տասնամյակների իրողություն էլ չէ, սրա վաղեմությունը շատ հին է, ուղղակի պահն այնպիսին է, որ բաց են խաղում, որից պարզ է դառնում՝ Հայաստանը դեպի Արևմուտք տանողների կանգառը Թուրքիան է եղել, ոչ թե վերացական Արևմուտքը:

Իրավաբանները կօգնեն. կա՞ նախադեպ, երբ մարդը, մարդուն դանակահարելով, սպանի, բայց դատարանում ասի՝ չի իմացել, որ դանակահարությունը կարող է հանգեցնել մահվան, իսկ դատարանը, տգիտության կանխավարկածով, ներում շնորհի:

Ազատ Ադամյան

Դիտվել է՝ 1935

Մեկնաբանություններ